• Maxi adult 5+ (years ans) 15kg

  • Բոլոր շները տարբեր կերպ են ծերանում, բայց երբ շունը հասնում է իր հինգերորդ տարելիցին, ծերության առաջին նշանները կարող են ի հայտ գալ: Այդ իսկ պատճառով պետք է նկատի ունենալ, որ շան կյանքի յուրաքանչյուր փուլում հավասարակշռված սննդակարգը լավ առողջության պահպանման կարևոր մասն է: ROYAL CANIN® Maxi Adult 5+-ը կազմված է 5 տարեկան խոշոր շան սննդային կարիքներին համապատասխան: Հինգ տարեկան և ավելի մեծահասակների քաշը 26-ից 44 կգ է: Խոշոր, հասուն շները կարող են հակված լինել քաշի ավելացման, այդ իսկ պատճառով առավել քան երբևէ կարևոր է վերահսկել ձեր շան օրական նորման և կանխարգելել ավելորդ կերակրումը: ROYAL CANIN® Maxi Adult 5+-ը պարունակում է եզակի և շատ բարձրորակ սպիտակուցի և սննդային մանրաթելերի հավասարակշռված խառնուրդ, այնպես որ յուրաքանչյուր ռացիոնալ կերակրում թույլ է տալիս շանը պահպանել քաշը` միաժամանակ նպաստելով օպտիմալ մարսողությանը: ROYAL CANIN® Maxi Adult 5+-ը հատուկ նախատեսված է խոշոր շների առողջության պահպանման համար ամրացնելով նրանց ոսկորները և հոդերը, ինչը նշանակում է, որ շունը հեշտությամբ կարող է պահպանել ակտիվ ապրելակերպ: Նույնիսկ եթե շունը սկսում է ցույց տալ ծերության առաջին նշանները, նա դեռևս էներգիա կունենա: Ահա թե ինչու ROYAL CANIN® Maxi Adult 5+-ն ունի հարմարեցված սննդանյութերի պարունակություն, ներառյալ հակաօքսիդանտների բացառիկ համալիրը,որը կօգնի չեզոքացնել ազատ ռադիկալները և կօգնի ձեր շանը պահպանել իր կենսունակությունը և առողջ նյութափոխանակությունը: